Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավինյանի հայրն ու «համբալ «Օփելի» վարորդները»

Ավինյանի հայրն ու «համբալ «Օփելի» վարորդները»
26.12.2024 | 22:36

Փաստորեն, Ավինյան Տիկոն, որ ասում էր քաղաքում հին ավտոների շահագործումը պետք է սահմանափակվի, լսել էր իր հոր խորհուրդը՝ «համբալ «Օփելի» վարորդների» մասին:

Ու սրանց լկտիության ու երեսպաշտության աստիճանը, էլի՝ քաղաքապետի հերը քաղաքի չունևոր վարորդներին (որոնց մեծ մասը իրենց են ընտրել, ամենայն հավանականությամբ) անվանում է «համբալ, գեղից եկած «Օփել»-ներով»: Միգուցե, ճի՞շտ եք ասում՝ համբալ են բոլոր նրանք, ովքեր էսքանից հետո հանդուրժում են ձեզ ու ձեր գարշելի իշխանությունը:

Հ.Գ. Հրաժարականի տեղն էլ «ներողություն է խնդրում», լավ է չի ասում՝ մի բան էլ քիչ է արել, ա՛յ համբալներ…

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 5113

Մեկնաբանություններ